211652_close_icon
views-count2449 դիտում article-date 21:26 01-11-2026

«Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել Ստեփանավանի ընտրությունների արդյունքները

Փաստաբան Գոհար Մելոյանը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։

 «Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ստեփանավանցիներ.

Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները:

Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.

Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.
Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.
Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.
Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.
Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.
Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:
Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր