Ձյուդոյիստ Շահեն Աբաղյանը հաղթելով ադրբեջանցի մարզիկին՝ հռչակվեց Եվրոպայի գավաթակիր
Աթենքում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությունը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:
55 կգ քաշային Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ թուրք Չելիկ Էմրեի նկատմամբ, այուհետև հաղթեց վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոյիստը պարտության մատնեց ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին և դարձավ Եվրոպայի գավաթակիր:
Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում: 2015 թվականի լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: