7924 դիտում
10:41 27-10-2017
Դաշնակներն ընդդեմ վարչապետի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ տևական ժամանակ է լարվել են վարչապետ Կարեն Կարապետյանի և դաշնակների հարաբերությունները:
«Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչպես է դաշնակցական «Երկիր Մեդիա ԹՎ»-ով անխնա քննադատություն հնչում վարչապետի հասցեին՝ հանրությանն ի ցույց դնելով, որ Կարեն Կարապետյանը իր տրված խոստումները չի իրագործում։
Ի մասնավորի՝ վերջերս տնտեսության զարգացման նախարար Սուրեն Կարայանի ասուլիսից ցուցադրվեցին հատվածներ, որտեղ նախարարը դժվարանում է պատասխանել վարչապետի խոստացած և չկատարած 850 միլիոն դոլար ներդրումների մասին հարցին։
Նկատենք, որ վարչապետի ու դաշնակցության հարաբերությունների լարվածությունը խորքային է, քանի որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման հենց առաջին պահին պաշտոնանկ արեց դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը վստահելով Սուրեն Կարայանին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1718 դիտում
08:54 10-12-2015
Գուցե դաշնակներն իրենց բողոքն արտահայտել են, ասենք, բլոտ խաղալով. «ՉԻ»
4440 դիտում
09:29 02-02-2018
Վարչապետի խորհրդականը ներդրումների մասով ապակողմնորոշում է նրան. «Չորրորդ իշխանություն»
2977 դիտում
08:49 05-12-2014
Դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են. Չորրորդ իշխանություն