211652_close_icon
views-count33821 դիտում article-date 23:42 15-06-2019

Շենգավիթ վարչական շրջանի «Անուշ» այգեգործականի բնակիչներն ասում են. «Ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետն ու Շենգավիթի թաղապետը բարի գործը անավարտ չեն թողնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 14-ին, [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/05/1126577/?fbclid=IwAR1Fdu4Jg1htpc6X-ZZsOWOMhP4CC7D1F7XUAIM2TofXgctHS_rNao_U3WA]SHAMSHYAN.com[/url] էին ահազանգել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Անուշ» այգեգործականն թաղամասի բնակիչները, ովքեր իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, ովքեր սկսել են իրենց հսկողության տակ վերցնել և իրականացնել նշված տարածքում ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Բնակիչները շնորհակալություն էին հայտնում նաև «Վեոլա Ջուր» ընկերությանը, որի միջամտության արդյունքում հայտնաբերվեց այն վայրը, որտեղից թաղամասը սնուցող ջրի պոմպակայանի վրա ինչ-որ անձինք կողպեք էին դրել: «Կողպեքը ապամոնտաժելուց հետո ջրի խնդիրը մեզ մոտ լուծվեց, հիմա գոնե մի քանի ժամ կանոնավոր ջուր ենք ունենում»: Բնակիչներն ասում էին նաև. «Ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետն ու Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մինչև վերջ ավարտին կհասցնեն իրենց սկսած այս լավ գործը ու երբեմնի ծաղկող «Անուշ» այգեգործական այս բնակավայրը նորից նոր շունչ կառնի»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/05/1126577/?fbclid=IwAR1Fdu4Jg1htpc6X-ZZsOWOMhP4CC7D1F7XUAIM2TofXgctHS_rNao_U3WA]SHAMSHYAN.com[/url]-ը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Անուշ» այգեգործական ընկերության տարածքում 600-ից ավելի սեփական տներ կան, որոնց բնակիչներն արդեն տևական ժամանակ է՝ ուզում են հավատալ, որ, վերջապես, իրենց թաղամասի մեծ թվով խնդիրների գոնե 50 տոկոսը կկարգավորվի։ Հունիսի 4-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/05/1126577/?fbclid=IwAR1Fdu4Jg1htpc6X-ZZsOWOMhP4CC7D1F7XUAIM2TofXgctHS_rNao_U3WA]զրույցում[/url] բնակիչներն ասում էին. «Սովետի տարիներից էս հատվածը համարվում էր դրախտավայր, քանի որ ունեինք ջուր՝ ոչ միայն խմելու, այլև ոռոգման։ Ճանապարհն էլ, որի երկարությունը մոտ 2 կմ է, ասֆալտապատված էր։ Մարդկանց շարժը չէր դադարում, սովետի փլուզումից հետո կամաց-կամաց մեր թաղամասում կյանքը հետ ընկավ։ Չինովնիկներին միայն տեսնում ենք ընտրությունից ընտրություն։ Թե նախորդ իշխանության ներկայացուցիչները, ինչու չէ, նաև՝ ներկա, գալիս, սարեր են խոստանում, բայց ընտրությունից հետո էլ դրանց իզ ու թոզը չենք տեսնում։ Շենգավիթի ներկայիս թաղապետին, եթե ասես՝ քո վարչական շրջանում էսպիսի թաղամաս կա, երևի ոչ միայն չիմանա տեղը, գալուց էլ կմոլորվի։ Ճիշտն ասած, էլ ոչ մեկին չենք հավատում, միակ հույսներս վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, չնայած նրան, որ պատկան մարմինների ներկայացուցիչները իրենք պետք է խնդրով զբաղվեին, ոչ թե վարչապետին դիմեինք։ Բայց, քանի որ թե նախորդ թաղապետերն ու թե ներկա թաղապետն ավելի շատ ճառ ասող են, քան զանգ կախող, ուստի դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով, որ գոնե մեր թաղամասում լուծել տա խմելու ջրի և ասֆալտապատման հարցերը, որոնք առաջնային են, թեպետ շատ հարցեր կան առաջնային՝ արտաքին լուսավորություն, հասարակական տրանսպորտ։ 500-600 շունչ էր ապրում էստեղ, հիմա տների մեծ մասը դատարկ ա։ Մարդիկ ջուր չունենալու և անբարեկարգ ճանապարհի պատճառով էստեղի իրենց տները թողել, գնացել են Երևան, վարձով են մնում։ Թաղամասում, եթե մարդ ա վատանում, շտապօգնությունը չի համարձակվում մտնի թաղամաս։ Նուբարաշեն-Մասիս ճանապարհի մայրուղում կանգնում, իջնում, դիմավորում ենք բժիշկներին։ Սա ո՞ր դարն է, որ կարոտ մնանք խմելու ջրին։ Խնդրում ենք՝ մեր այս խոսքերը տեղ հասնի վարչապետին ու հաստատ որոշ պրոբլեմներ կլուծվեն, ինչի շնորհիվ մարդիկ կվերադառնան իրենց օջախներ ու նորից կշենանա թաղամասը»։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև որ բնակիչները խնդրանքով դիմել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որպեսզի վերջապես իրականություն դարձնեն իրենց տված խոստումները, որ թաղամասում կկատարեն գազաֆիկացման աշխատանքներ. «Թե չէ, 21-րդ դարում աթարի հույսին ենք։ Էն որ «Արմենիա»-ն «Քարի դար» հաղորդումն էր ցույց տալիս, երևի էնտեղ ավելի լավ էր, քան մեզ մոտ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր