211652_close_icon

Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

views-count1042 դիտում article-date 18:00 26-08-2023
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությանն օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների ռազմական համագործակցության տարբեր ասպեկտներ, տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր