Բազմաթիվ աղմկահարույց գործեր քննած Արագածոտնի մարզային քննչական վարչության պետը նշանակվել է ՊԵԿ քննչական վարչության պետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով՝ իր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, փոխգնդապետ Մարատ Դուրյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Դուրյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի