211652_close_icon
views-count44646 դիտում article-date 15:58 05-10-2020

ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը ժամանել է Երևան. Hetq.am

Երեւանի ժամանակով 13:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը (գրանցումը՝ RA-96019)։ Վերջինս ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։ Այս մասին տեղեկացնում է[url=https://hetq.am/hy/article/122565?fbclid=IwAR22KgJ_cihrU4IGcdIVWPq-MEKB-oh0VOHSlpcdwSwV5BVNijQo0jcOIw0] Hetq.am[/url]-ը։ Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը «Հետքին» հայտնել է, որ ինքը տեղեկություն չունի Երեւան ժամանած ինքնաթիռի մասին: Մյուս կողմից՝ հայտնի է, որ Երեւանում հոկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Դեռ սեպտեմբերի 18-ին, երբ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան չէր սկսվել, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միշուստինի մասնակցությունը կախված է COVID-19-ի համավարակի իրավիճակից, սակայն, փաստորեն, սեպտեմբերի 27-ից հետո ստեղծվել է նոր իրավիճակ: Այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անցկացնել նիստը: «Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ընդունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում։ Ոչինչ չի փոխվել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն էլ «Հետքին» տեղեկացրել է, որ Մոսկվայից Երեւան են ժամանել միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբի անդամները:

Նմանատիպ նյութեր