211652_close_icon
views-count1084 դիտում article-date 13:46 13-10-2026

Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր

Ինչպես տեղեկացրել էինք՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 6-ամյա ժամկետի ավարտի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և պետության համար բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։

Արման Դիլանյանը, անդրադառնալով 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը, նշել է, որ Բարձր դատարանի դատավորների և աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարվել են բազմաթիվ մարտահրավերներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանը եղել է և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։

ՍԴ-ից տեղեկացնում են, որ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր:

Նմանատիպ նյութեր