595 դիտում
21:18 12-10-2020
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Այս մասին գրառում է արել ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր, ում լիազորութունները դադարեցվեցին Սահմանադրական փոփոխություններով, ինչի վերաբերյալ դիմում կա ՄԻԵԴ-ում:
Այնուհետև Կառավարությունը, Դատավորների ժողովն ու ՀՀ նախագահն առաջադրեցին ՍԴ թեկնածուներ: Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընտվեցին ՍԴ դատավորներ, ինչին հաջորդեց ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրությունը: Երեք օր տևած նիստում ՍԴ նախագահ չընտրվեց: Դատարանի նախագահի թեկնածու էր ինքնաառաջադրվել Երվանդ Խունդկարյանը, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել:
Խունդրակյանի չընտրվելուց հետո առաջադրվել և ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվել է Արման Դիլանյանը:
Կենսագրություն
Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:
21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:
29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:
03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
08:12 27-12-2023
Որքան ունեցվածք ունի Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը. «Ժողովուրդ»
718 դիտում
18:22 30-01-2023
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ
1512 դիտում
09:01 06-12-2022
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձրացրել է իր պաշտոնավարման հարցը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին