211652_close_icon
views-count1144 դիտում article-date 18:50 12-10-2026

Լեհաստանում 23-ամյա հայ մարզիկը ստիպեց դահլիճին երկար ժամանակ հոտնկայս ծափահարել իրեն. նա իր հաղթանակը նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 10-ին Լեհաստանի Բելխատով քաղաքում՝ One Punch K-1 գալայի շրջանակում, անցկացվեց քիք-բոքսինգի պրոֆեսիոնալ մենամարտ, որին մասնակցեց ծագումով աշտարակցի 23-ամյա Ժորա Սիմոնյանը։

Մենամարտը բաղկացած էր 5 ռաունդից՝ յուրաքանչյուրն 3 րոպե տևողությամբ։

Հայ մարզիկը պայքարում էր Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի գոտու համար՝ կրկին հանդիպելով այն մրցակցին, որի դեմ անցկացրել էր իր առաջին պրոֆեսիոնալ մենամարտը։

Նա հաղթեց և նվաճեց  Լեհաստանի պրոֆեսիոնալ չեմպիոնի տիտղոսը K-1-ում, ու մինչ ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր 23-ամյա աշտարակցի չեմպիոնին, նա հայտարարեց, որ իր այս հաղթանակը նվիրում է Արցախյան   44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած բոլոր հերոսների անմար հիշատակին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր