211652_close_icon
views-count664 դիտում article-date 10:08 12-10-2026

Անգլիացի հարձակվողը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին

Անգլիացի հարձակվող Բիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 40-ամյա Շարփը անգլիական ֆուտբոլի լեգենդ է Պրեմիեր լիգայից դուրս՝ խաղալով Չեմպիոնշիփում, Լիգա 1-ում և Լիգա 2-ում՝ երկրի երկրորդ, երրորդ և չորրորդ ուժեղագույն դիվիզիոններում։

Շարփը իր կարիերայի ընթացքում մասնակցել է 814 հանդիպման՝ խփելով 299 գոլ։

Նա ավարտում է կարիերան որպես Չեմպիոնշիփի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (130 գոլ) և Լիգա 1-ում՝ հինգերորդ լավագույն ռմբարկու (111)։

Շարփի երկու հիմնական ակումբներն էին «Շեֆիլդ Յունայթեդը» (359 խաղ 10 մրցաշրջանի ընթացքում) և «Դոնքաստերը» (6 մրցաշրջան)։

Նմանատիպ նյութեր