211652_close_icon
views-count14292 դիտում article-date 16:07 21-06-2017

Դենիել Դեյ Լյուիսը հայտարարել է իր դերասանական կարիերան ավարտելու մասին

«Օսկարի» եռակի դափնեկիր բրիտանացի հանրահայտ դերասան Դենիել Դեյ Լյուիսը հայտարարել է, որ ավարտում է իր կինոկարիերան, հաղորդում է BBC-ն։ 60-ամյա դերասանը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ինքն անչափ երախտապարտ է գործընկերներին ու հանդիսատեսներին, իսկ որոշումն անձամբ է կայացրել։ Նա իր առաջին դերը խաղացել է 1971 թվականին «Արյունոտ կիրակի» ֆիլմում։ Երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Իմ ձախ ոտքը», «Նավթ» և «Լինքոլն» ֆիլմերում լավագույն տղամարդու դերակատարման համար։ Այս տարի էկրան կբարձրանա նրա մասնակցությամբ, ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի «Թափանցիկ թել» ֆիլմը, որը պատմում է 1950-ականներին Լոնդոնի նորաձևության աշխարհի մասին։ 2013 թվականի դերասանը Time ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհում 100 ազդեցիկ մարդկանցից մեկը։

Նմանատիպ նյութեր