211652_close_icon
views-count2725 դիտում article-date 09:31 12-10-2026

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Գնդեվազում 34-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ջերմուկ տանող ճանապարհին, Գնդեվազ բնակավայրի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության տեսուչ Ռաֆայել Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Սարգսյանը և Ռաֆայել Միսկարյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր