211652_close_icon
views-count811 դիտում article-date 09:53 29-08-2026

Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 16-22-ը։
 
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
 
Վանաձոր քաղաքում՝
 
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 16-ին, 20-ին և 22-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 22-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 21-ին։
 
 
Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 17-21-ը։
 
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Նմանատիպ նյութեր