211652_close_icon
views-count1168 դիտում article-date 19:49 08-10-2026

Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ․ Էդուարդ Շարմազանովը՝ իշխանությանը

Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն , ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին,մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։

Իրենց առաջնորդն է ժամանակին ասել՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։

Նույն ինքն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։

ՔՊ-ի ղեկավարն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նա է ողջունել՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզը։

Հենց նա է Շուշիում մասնակցել Արցախի նախագահի երդմնակալությանը։

Փաշինյանն է Արցախի ԱԺ պատգամավորներին հավաստիացրել,որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են,որ նույնիսկ Ալիեւն է հասկանում,որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։

Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։

ՔՊ-ն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։

Ավելին. ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն է ասել ,որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը,ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։

Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք ձեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դուք մտածեք, թե ի՞նչ եք ձեզնից հետո թողնելու սերունդներին»։

Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը,ով ներկա էր այդ հանդիպմանը։

Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր