211652_close_icon

Ինչ էլ անեք՝ պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ալիևի պահանջներն իրականացնող «ազգակործան պատուհասներ»․ Շարմազանովը՝ Փաշինյանին

views-count322 դիտում article-date 23:02 08-10-2025
 Փաշինյանի դեմն եմ ասել՝ «մենք քեզ փոխանցել ենք 42 հազար քառ.կմ ՀՀ եւ Արցախի Հանրապետություն ,դու մտածիր,թե ի՞նչ ես թողնելու քեզնից հետո»։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՔՊ-ական Աժ փոխնախագահը ոչ ավել ոչ պակաս «պատրաստ է բանավիճել Սերժ Սարգսյանի,Արմեն Աշոտյանի,Էդուարդ Շարմազանովի ու ՀՀԿ տատիկի հետ»։

Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա,ու՞ր մնաց …

Նիկոլին ասա ,թող հրապարակի 2019-ի իրեն ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաթեթը,որի ընդհանուր բովանդակությունը հրապարակել է ռուսաստանցի համանախագահ Պոպովը։

Նիկոլն է ասել՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։

Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։

Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է ՚եւ վերջ։

Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզը։

Նիկոլն է Շուշիում ինագուրացիայի մասնակցել։

Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։

Նիկոլն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։

Մենք քո հետ բանավեճ չունենք,«պարոն փոխնախագահ»,ինչպես կասեր քեզ հայտնի «դասականը» ՝ «ոտքի տակ մի ընկի»։

Բանավիճո՞ղ եք,Բորելի հետ բանավիճեք, ով ասել է,որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը,ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է Փաշինյանին բանավեճի է հրավիրում,ինչու՞ է «ուխոդ» լինում։

Թող գա …

Հ.Գ.2020-ի հոկտեմբերին Փաշինյանին 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք քեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դու մտածիր,թե ի՞նչ ես քեզնից հետո թողելու»։

Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը,ով ներկա էր այդ հանդիպմանը։
Այնպես որ ի՞նչ էլ անեք,պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ալիեւի պահանջներն իրականացնող «ազգակործան պատուհասներ»։

Նմանատիպ նյութեր