211652_close_icon
views-count346 դիտում article-date 22:09 07-10-2026

Անցած տարվա համեմատ հայկական ծագման արտադրանքի՝ դեպի ԵՄ արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով. Գևորգ Պապոյան

Անցած տարվա համեմատությամբ հայկական ծագման արտադրանքի՝ դեպի ԵՄ արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արաքսյա Վարդանյանի հարցին, թե ինչ արդյունք կա դեպի ԵՄ ապրանքների արտահանման առումով:

«Հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանը շուրջ 70 տոկոսով ավելի շատ հայկական ծագման արտադրանք է արտահանել ԵՄ, քան անցած տարի: Ծավալը շատ մեծ էր, բազմազան ուղղություններ կային, բայց նաև գյուղատնտեսական ապրանքները և գյուղատնտեսական արտադրանքն իրենց տեղն ունեն…

Ի՞նչ իրավիճակ էր մայիսին. հատկապես ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, բայց փաստացի ունենք իրավիճակ, որ ՀՀ ամբողջ գյուղմթերքը մթերված է՝ կա՛մ արտահանված է, կա՛մ տեղական շուկայում սպառված է, և սա, իհարկե, մեր քաղաքականությունների արդյունքն է»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր