211652_close_icon
views-count793 դիտում article-date 07:39 05-02-2015

Անցած տարվա համեմատ՝ Հայաստանից արտահանումն աճել է 2,7%-ով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ 519 միլիոն 295 հազար դոլարի ապրանք: Անցած տարվա համեմատ՝ արտահանումն աճել է 2,7%-ով կամ նույն է թե՝ 40 միլիոն 547 հազար դոլարով: Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի արտահանման հիմնական շուկաների ուղղությամբ անկում է արձանագրվել: Հիմնական աճն արձանագրվել է դեպի Չինաստան իրականացվող արտահանման ծավալների ավելացման հաշվին: Եթե 2013-ին Հայաստանից Չինաստան է արտահանվել 68 միլիոն 838 հազար դոլարի ապրանք, ապա 2014-ին այդ թիվն ավելացել է 2,5 անգամ և հասել 170 միլիոն 954 հազար դոլարի: Այսպիսով՝ ողջ աշխարհին ապրանք մատակարարող Չինաստանն ինքն է Հայաստանից ինչ-որ ապրանքներ ներկրում: Ասվածը որքան որ կատակ է, նույնքան էլ լուրջ, քանի որ տվյալ դեպքում Հայաստանից Չինաստան արտահանվող հիմնական ապրանքը պղնձի խտանյութն է, որի գինն այս տարվա սկզբից կտրուկ նվազել է: Ուստի առաջիկայում դեպի Չինաստան արտահանման ցուցանիշն էլ կնվազի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր