211652_close_icon
views-count2893 դիտում article-date 19:58 07-10-2026

«Համայնք» բառը «կ»-ով է գրել, նախագիծը՝ «ց»-ով․ ո՞վ է Ախուրյանի ավագանու ցուցակում ընդգրկված սույն անտառաճանաչը․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Երեկ համացանցում է հայտնվել Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներից մեկի՝ չլսված ու չտեսնված տառասխալներով դիմումը՝ ուղղված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանին, որի ազգանունը ևս սխալ է գրել։ Այն մեծ տարածում է գտել համացանցում, օգտատերերն ապշահար են եղել, այնպիսի տպավորություն է, որ դիմումատուն հայերեն տառերն առհասարակ չի ճանաչում։

«Սա հաստատ պատգամավոր կդառնա, եթե ուզեց՝ նախարար էլ»,- կատակել էր օգտատերերից մեկը։ Մեկ այլ օգտատեր էլ գրել է․ «Խիստ մի դատեք, ուղիղ 4 բառ ճիշտ է գրել… ստեղնաշարը սպանեց․․․»։

Ավագանու անդամը «համայնքի ղեկավարի» փոխարեն գրել է «համայկի ղեկավար», «սխալմամբ» բառը գրել է «պ» տառով, նախագիծը՝ «ց» տառով, «քվեարկել եմ» բառի փոխարեն գրել է «քվարկել եմ» կամ «քվարել եմ», միտքն ամենևին հասկանալի չէ, կետադրական ոչ մի նշան չկա դրված (տես դիմումը)։

Այն հրապարակել է Ախուրյանի ավագանու անդամ, ՔՊ խմբակցության նախկին ղեկավար Մարտիկ Մաթոսյանը՝ տեղեկացնելով, որ այս դիմումի հեղինակը Զավեն Մանուկյանի գլխավորած ՔՊ-ի ցուցակի առաջին տասնյակում է։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր