Հայաստանի Մ-20 հավաքականը հաղթեց Ռուսաստանին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող` ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարում Հայաստանի Մ-20 երիտասարդական հավաքականը տարավ առաջին հաղթանակը։
Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը երկրորդ տուրում մրցեց Ռուսաստանի Մ-20 հավաքականի հետ եւ հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով՝ 5:3: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 1:5 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի հասակակիցներին։
Վերջին տուրում հայ ֆուտբոլիստների մրցակիցը հոկտեմբերի 6-ին կլինի Սաուդյան Արաբիայի թիմը։