211652_close_icon
views-count547 դիտում article-date 19:47 01-10-2026

Ռոնալդուն զրկվել է լեգենդար 7 համարի մարզաշապիկից. հայտնի է դրա նոր տերը

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես զրկվել է իր խաղային համարից այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը։

​Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 41-ամյա ֆուտբոլիստի հեռանալուց հետո լեգենդար «7» համարը բաժին է հասել վինգեր Ռաֆայել Լեաուին, որը մինչ այս հանդես էր գալիս 17 համարի ներքո։

​Այս տեղեկությունն արդեն արտացոլված է նաև ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված խաղաթերթիկում։ Լեաուի նախկին՝ 17 համարն իր հերթին փոխանցվել է Ֆաբիո Սիլվային։ Նման որոշումը պարտադրված է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կանոնակարգով (հոդված 37). հայտացուցակում ընդգրկված բոլոր 23 ֆուտբոլիստները պետք է կրեն 1-ից մինչև 23 համարի մարզաշապիկներ, և որևէ խաղային համար թափուր մնալ չի կարող։ Առնվազն առաջիկա հանդիպումներում Լեաուն կխաղա «7» համարով:

​Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 3-րդ տուրի Դանիա – Պորտուգալիա հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 1-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Armsport
 

Նմանատիպ նյութեր