211652_close_icon
views-count499 դիտում article-date 14:08 27-09-2026

Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի և Թրամփի հետ Չինաստանում. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Չինաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ Չինաստանում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում:

Այսմ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին։

«Կլինի դա առանձին եռակողմ հանդիպում, թե երկկողմ հանդիպումներ՝ դժվար է ասել։ Թեև այժմ արդեն միանշանակ է, որ և Պուտինը, և նախագահ Սին պայմանավորվել են, որ Չինաստանում կհանդիպեն», - նշել է նա:

ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը Շենչժենում:

 

Նմանատիպ նյութեր