211652_close_icon
views-count406 դիտում article-date 17:31 29-09-2026

Կընդլայնվի համագործակցությունը աղետների դիմակայունության ուղղությամբ. ՆԳ փոխնախարարն ընդունել է Վոլոդիմիր Կուզկային

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO)՝ Հայաստանում ծրագրերի պատասխանատու Վոլոդիմիր Կուզկայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Քննարկվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացվող՝ աղետներին պատրաստվածության ծրագրի նոր փուլը։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։

Անդրադարձ է կատարվել բնական և տեխնածին աղետների, ինչպես նաև բնակչության պաշտպանությանն ու համապատասխան կառույցների պատրաստվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Քննարկվել են նաև փախստականների կարիքների արձագանքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։

Նմանատիպ նյութեր