211652_close_icon
views-count538 դիտում article-date 12:07 06-11-2026

«Արմավիր» ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքը

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտնում են, որ պահպանության ապահովման և ուղեկցումների բաժնի ծառայողները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ծառայություն իրականացնելիս, հիմնարկի օդային տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք։ Սարքը նկատվել է նաև հիմնարկի տեսահսկման համակարգի միջոցով։

Հայտնաբերված անօդաչու թռչող սարքին ամրացված է եղել փաթեթ, որում եղել են 3 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Նմանատիպ նյութեր