1574 դիտում
13:40 10-12-2019
Կարևոր քայլ հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ. «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ՝ մանկապարտեզներում, դպրոցներում, պետական կառավարման համակարգի մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում անցկացվեցին 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն:
Բոլոր միջոցառումները իրականացվել են ԱԻՆ Փրկարար ծառայության մասնակցությամբ և աջակցությամբ, ինչը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 7-ին՝ «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրվա» կապակցությամբ Գյումրիում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որին ներկա էր նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախարար Ցոլակյանը ներկա է եղել նաև փրկարարական գույքի ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանի դիմաց:
Մասնագետների խոսքով, եթե ցուցադրված տեխնիկական միջոցները առկա լինեին 31 տարի առաջ, ապա հնարավոր կլիներ հաշված րոպեների ընթացքում տեղաշարժել, կտրել բետոնե փլատակներ՝ փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր:
Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույքի, սարքավորումների ցուցադրություն տեղի ունեցավ նաև Երևանի հանրապետության հրապարակում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը Ք. Երևանի Ա.Հովհաննիսյանի անվ. թիվ 194 հիմնական դպրոցում ներկայացրեց «Աղետիկը» բեմադրությունը, որը աղետների ռիսկերը ճանաչելու և աղետին ճիշտ արձագանքելու անհրաժեշտության մասին էր:
Ներկայացման ավարտից հետո կատարված հարց ու պատասխանը փաստեց, որ երեխաները յուրացրել են աղետներից պաշտպանվելու հիմնական վարքականոնները:
«Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ» թեմայով սեմինար անցկացվեց նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
«Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումները շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3017 դիտում
11:20 03-05-2017
Մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաև մշակույթ է ստեղծում. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1009 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր