2128 դիտում
18:39 02-12-2019
Մեկնարկել է «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր» խորագրով միջոցառումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժը միավորեց աշխարհի ավելի քան 113 երկրների, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին` հաղթահարելու այդ աղետալի երկրաշարժի հետևանքները:
Սպիտակի երկրաշարժի հետևանքներից քաղված դասերը հիմք հանդիսացան լուրջ կառուցվածքային, ինստիտուցիոնալ և կազմակերպչական փոփոխությունների մեկնարկի համար:
Սպիտակի երկրաշարժի երեսունմեկերորդ տարելիցի կապակցությամբ հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում ԱԻՆ փրկարարների մասնակցությամբ և աջակցությամբ, դեկտեմբերի 2-ից 7-ը պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավմամբ կանցկացվեն 991 միջոցառումներ, սեմինարներ և վարժանքներ, իսկ հանրապետության 38 համայնքներում` հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն:
Միջոցառումներն անց են կացվելու պետական կառավարման համակարգի մարմիններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որը կարևոր քայլ է հասարակության շրջանում դիմակայունության մշակույթ ձևավորելու ուղղությամբ:
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, դասընթացներ և վարժանքներ են անցկացվել Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի աշխատակիցների և Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 նախաուսումնական հաստատության կրթադաստիարակչական կազմի և երեխաների համար, իսկ Իջևանի թիվ 1 մանկապարտեզում անցկացվել է «Տարհանման իրականացում» թեմայով գործնական պարապմունք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
12:02 23-01-2025
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
763 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net