211652_close_icon
views-count3037 դիտում article-date 16:54 27-09-2026

Պաշտոնատար անձին նմանակելու պատճառով հայտնվել է Ախուրյանի քննչականում. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում խուլիգանություն կատարելու կասկածանքով սկսել են ուսումնասիրել  մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած մի դեպք, որի  առանցքում պաշտոնատար անձին նմանակելը, ծաղրելն ու նրա հասցեին հայհոյանք հնչեցնելն է։

Թե ով է այդ պաշտոնատար անձը, դեռևս չի հանրայնացվում, սակայն տարօրինակ է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ, հիմա  նոր՝ ավելի կոնկրետ սեպտեմբերի 17-ին է հայտնվել Ամասիայի ոստիկանության ուշադրության կենտրոնում ու անմիջապես ուղարկվել քննության՝ Ախուրյանի քննչական բաժին։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր