211652_close_icon
views-count3127 դիտում article-date 22:38 16-10-2024

Գյումրու սրտում գտնվող իր տանը դուռը բացելու համար քաղաքացին հայտնվել է քննչականում․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան փողոցի թիվ 105 հասցեում, գտնվող տանը շինաաշխատանքներ իրականացնելու համար նշված հասցեի բնակիչ Ռ․Կ․-ի գործը հանձնել են ոստիկանություն։

Բանն այն է, որ Գյումրու պատական կենտրոնում գտնվող տներում սեփականատերը մի մեխ խփելու անգամ պիտի շինթույլտվություն ստանա, քանի որ այդ տները հուշարձաններ են, այլապես քրեական վարույթներ են նախաձեռնվում։

Ի դեպ, այս հարցը բազմիցս է բարձրաձայնվել «Կումայրի արգելոց-թանգարանի» շենքերով մտահոգ պատասխանատուների կողմից, որոնք երբեմն կողմ  են, երբեմն դեմ նման խստությամբ հարցին մոտենալու համար։ Շատ հաճախ բնակիչը իր իսկ կտուրը վերանորոգելու համար ամիսներով շինթույլտվություն չի կարողանում ստանալ համապատասխան մարմիններից սոսկ այն պատճառով, որ իր տունը համարվում է հուշարձան։ Իսկ շենքերն ու տները խնամքի ու վերանորոգման  կարիք ունեն։

Ինչևէ, սեպտեմբերի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության տարածքային գործունեության համակարգման բաժնի ավագ մասնագետ Է․Ղազարյանը՝ հայտնելով, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 105 հասցեում առանց համապատասխան թույլտվության կատարվում է ապօրինի քանդման աշխատանքներ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր