211652_close_icon
views-count427 դիտում article-date 19:18 26-09-2026

Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը


Բաքվում հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախարարների կաբինետից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։

Նմանատիպ նյութեր