211652_close_icon
views-count676 դիտում article-date 15:47 07-04-2023

Սանոսյանը Վրաստանի փոխվարչապետի հետ քննարկել է ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ եւ քննարկել ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հայտնում է ՏԿԵՆ-ը։

Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ է կատարվել հենց այս ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Ուրախությամբ արձանագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։

Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Սանոսյանին հայ-վրացական կարևոր բիզնես ֆորումին իր մասնակցության համար։

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այս ֆորումի մարդաշատությունը վկայում է դրա արդյունավետության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր