Բակ էր դուրս գալիս զենքով. Հայկ Հարությունյանի սպանությունից 7 տարի անց․ armlur.am
7 տարի առաջ այս օրը Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի դին: Նախկին ոստիկանապետի մահվան դեպքով հարուցվեց քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեն սպասում էր նրա առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին:
Իսկ ինչ էին արձանագրել տան տեսախցիկները
Մասնավորապես, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, այն, որ տանը հիմնականում երկու անձ է ապրել: Հայկ Հարությունյանը պարբերաբար զենքով դուրս է եկել բակ, շրջել:
Ինչ վիճակում հայտնաբերեցին
Գեներալ-գնդապետին 63-ամյա Հարությունյանի գլխի վրա հայտնաբերվել էր հրազենային վնասվածք։ Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ գեներալ-գնդապետը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Հարցաքննվել են վկաներ, այդ թվում և Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին եղել է ատրճանակ և պարկուճ։ Քննչական կոմիտեն նաև հաղորդել էր, որ առգրավվել են նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել էր զննության:
Ըստ իրավապահների, դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու հոգուց, բնակարան մուտք չէր գործել: Ոստիկանության գեներալ-գնդապետի մահվանից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե դեպքից առաջ Հարությունյանը խոսել է Մարտի 1-ի գործի քննությունից, բողոքել է, թե իրեն պարտադրում են, որ սուտ ցուցմունք տա գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արյունալի իրադարձությունների զոհերից մեկի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեմ։
Քննչական կոմիտեն հերքեց այս հրապարակումները՝ հայտարարելով, որ դեպքի վայրում Հարությունյանի հետ գտնված անձը հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն: Դեպքից ամիսներ անց ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել էին դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում