211652_close_icon
views-count445 դիտում article-date 19:48 22-09-2026

Թուրքիան ու ԱՄՆ-ն միջուկային նոր համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային նոր համաձայնագիր է կնքել։

Նա նշել է, որ «Թուրքիայի ատոմային էներգետիկայի կորպորացիայի» (TÜNAŞ) և ամերիկյան «Առևտրի և զարգացման գործակալության» (USTDA) միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր փոքր մոդուլային ռեակտորների և 4-րդ սերնդի ռեակտորների համար։

Համաձայնագիրը ստորագրել են «TÜNAŞ»-ի գլխավոր տնօրեն Նեջաթի Յամաչըն և «USTDA»-ի փոխտնօրեն Թոմաս Հարդին։ Բայրաքթարը նշել է, որ համաձայնագրի շրջանակում գնահատվել է Թուրքիայի համար նոր սերնդի միջուկային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը տեխնիկական ու տնտեսական առումով։

Համաձայն 2053-ի համար Թուրքիայի կողմից սահմանված զրոյական արտանետումների և էներգետիկ անկախության նպատակների՝ Թուրքիան վճռական է տրամադրված դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը:

«Մեր խոշոր ատոմակայաններից բացի մենք կշարունակենք կառուցել ուժեղ և ժամանակակից էներգետիկ ենթակառուցվածք՝ մանրակրկիտ ուսումնասիրելով մեր երկրի կարիքների համար ամենահարմար այլընտրանքները»,- նշել է նախարար Բայրաքթարը:
 

Նմանատիպ նյութեր