211652_close_icon
views-count292 դիտում article-date 20:38 23-07-2026

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ, որը թույլ կտա թագավորությանը զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը։

Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ փաստաթուղթը և դրան կից երկկողմ անվտանգության համաձայնագիրը հիմք կդառնան միլիարդավոր դոլարի բազմամյա գործընկերության համար և ամերիկյան ընկերություններին Սաուդյան Արաբիայի միջուկային էներգիայի ծրագրում լայն հասանելիություն կապահովեն։

Ըստ ամերիկյան մամուլի՝ համաձայնագիրը կարող է Սաուդյան Արաբիային թույլ տալ ապագայում հարստացնել ուրան: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է տարածաշրջանում միջուկային զենքի տարածման վտանգ առաջացնել։

Նմանատիպ նյութեր