211652_close_icon
views-count775 դիտում article-date 20:45 21-09-2026

Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը՝ հիմք դառնալով նոր զարթոնքի համար

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այն կերտվեց անսահման նվիրումի, անձնազոհությունների գնով:

Ցավոք, այսօր մեր պետության առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ։ Մենք ականատեսն ենք ծանր կորուստների. հանձնված է հայրենիքի մի մասը, խարխլված է անվտանգությունը, վտանգված են հոգևոր արժեքները, մեր բարոյական նկարագիրը:

Սակայն, ես հավատում եմ վաղվա լուսավոր գալիքին: Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը՝ հիմք դառնալով նոր զարթոնքի համար:

Մենք ունենալու ենք պաշտպանված, արժանապատիվ և իրապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն, որտեղ առաջնային ու անսակարկելի կլինեն ազգային արժեքները»:

 

Նմանատիպ նյութեր