211652_close_icon
views-count60828 դիտում article-date 21:44 06-01-2020

Շիրակի մարզի Կումայրիի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են «Մի կաթիլ մեղրի պատմություն» հիշեցնող վիճաբանություն-դանակահարությունը. կան վիրավորներ

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի բնակիչներ՝ 26-ամյա Վարդան Մխիթարյանը և 17-ամյա Արթուր Մ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Կումայրիի ոստիկանություն են բերման ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Արտյոմ Թութունջյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանել է, որ հունվարի 4-ին, ժամը 22։00-ի սահմաններում իր տնակի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մխիթարյանը դանակով հարվածել է իր որդու՝ 17-ամյա Կորյուն Թ-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Վ. Մխիթարյանը դանակով հարվածել է իր եղբոր որդու՝ Գյումրիի բնակիչ, 24-ամյա Արշալույս Թութունջյանին։ Ինքը, այդ ամենը տեսնելով, վերցրել է խոհանոցային դանակը և հարվածել Վ. Մխիթարյանին, ով կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, իսկ նույն դանակով հարվածել է Ա. Մխիթարյանին, վերջինս էլ շրջանում ստացած վնասծքներով տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց։ Ա. Թութունջյանը հայտնել է, որ ինքը վիճաբանության ժամանակ գլխի շրջանում ստացել է վնասվածք։ Ա. Թութունջյանը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը, որից հետո նրան տեղափոխել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր