«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Սյունիքին»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Սյունիքը» Սիսիանի քաղաքային մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Երևանի «Արարատին» (0-1):
Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման միակ և հաղթական գոլը երկրորդ խաղակեսում՝ 77-րդ րոպեին, հեղինակեց Բակայոկոն։
Նշենք, որ «Սյունիքը» 8 տուրերից հետո շարունակում է մնալ միակ ակումբը ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, որը դեռ հաղթանակ չունի իր ակտիվում։
Այս խաղից հետո Երևանի «Արարատը» վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Սյունիքը» 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ գտնվելով 12-րդ տեղում։