211652_close_icon
views-count454 դիտում article-date 14:49 20-09-2026

Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լրացուցիչ ուժեր է ուղարկել Գազայի հատված, Լիբանան, Սիրիա և Հորդանան գետի Արևմտյան ափ՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան սկսվող հրեական Յոմ-Կիպուր (Քավության օր) տոնի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

Այս մասին հայտնել է Kan պետական ռադիոհեռուստաընկերությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք բոլոր ճակատներում, այդ թվում՝ Իրանի առնչությամբ, և միշտ պատրաստ ենք հրադադարից անցնել մարտական գործողությունների վերսկսմանը՝ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման մեջ: Եթե նույնիսկ մեզ անակնկալի բերեն, մենք չենք պարտվի»,- Kan-ը մեջբերում է իր զրուցակցի հայտարարությունը:

Ռադիոհեռուստաընկերության աղբյուրը նշել է, որ ՑԱԽԱԼ-ն ունի հրահանգների փաթեթ՝ անհապաղ գործողություններ իրականացնելու դեպքի համար, ինչպես նաև երկարատև արշավի ծրագրեր:

 

Նմանատիպ նյութեր