211652_close_icon
views-count616 դիտում article-date 13:55 20-09-2026

Սեն-Պիեռ և Միքելոնը ֆրանսիական տարածք է, այստեղ քննարկելու բան չկա․ Մակրոնը՝ Թրամփի հրապարակած քարտեզի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հյուսիսային Ատլանտիկայում գտնվող Սեն-Պիեռ և Միքելոն արշիպելագը ֆրանսիական տարածք է և շարունակում է կապված մնալ Ֆրանսիայի հետ։

Հայտարարությունը նա արել է սեպտեմբերի 19-ին՝ արշիպելագ ժամանելուն պես՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած քարտեզի վերաբերյալ լրագրողի հարցին։

«Մեզ համար ակնհայտ է, որ սա ֆրանսիական տարածք է, որը կապված է Ֆրանսիայի հետ և հպարտ է ֆրանսիական լինելու համար։ Այստեղ բանավեճ կամ քննարկում չկա»,- ասել է Մակրոնը։

Սեպտեմբերի սկզբին Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակել էր քարտեզ, որտեղ ԱՄՆ դրոշով պատկերված էին ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Կանադան, Գրենլանդիան, Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան տարածաշրջանի մի շարք տարածքներ, այդ թվում՝ Ֆրանսիային պատկանող Սեն-Պիեռ և Միքելոնը։

 

Նմանատիպ նյութեր