211652_close_icon
views-count862 դիտում article-date 21:02 19-09-2026

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են, դա կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ․ Նիկոլ Փաշինյան


Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են, դա կապված չէ որևէ անձի կամ քաղաքական ուժի հետ։ Ով էլ լինի, ՀՀ-ՌԴ հարաբերությունները չեն լինի նախկինի պես, Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։


«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել, որովհետև ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում, ուրիշ բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաղաղության պայմաններում»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր