211652_close_icon
views-count20888 դիտում article-date 15:46 26-03-2024

Արին Բերդի փողոցում երթևեկությունը դարձել է «սոդոմ գոմոր», իսկ որոշ չինովնիկներ արհամարհած ունեն քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցում վաղուց անմխիթար վիճակ է տիրում: Այն, որ նշված փողոցում մարդաբոյ փոսերը խրամատներ են հիշեցնում, ինչի պատճառով վարորդներն իրենց ավտոմեքենաները երբեմն կոտրելով են անցնում, իսկ երեկվանից արդեն ինչ-որ անհայտ բեռնատարի կողմից թափված քարերն ու ցեխը ճանաարհի մի ահագին հատված վերածել են «սոդոմ գոմոր»-ի:

Այսօր՝ մարտի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին.

«Երեկվանից զանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն ոչ մի դրական արդյունք: Մեր մի քանի զանգերից հետո էլ չեն էլ պատասխանում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել, որ թեժ գծի հեռախոսազանգերին պարտադիր պատասխանեն և ընթացք տան քաղաքացու ահազանգին, բայց ստացվում է, որ կան որոշ չինովնիկներ, որոնց համար քաղաքապետի հանձնարարականը ուժ չունի:

Դե էրեբունու թաղապետարանի մասին էլ չենք ուզում խոսել. ձկան նման լուռ են ու ոչ էլ ցանկություն ունեն գալ, գոնե տեսնել ու վիճակը վերացնել:  

Երթևեկությունը այս ամենի պատճառով դարձել է վտանգավոր. ավտոմեքենաները դուրս են գալիս հանդիպակաց՝ մեկը մյուսի համար ստեղծելով վթարային իրավիճակ, ու հիմա չգիտենք էլ՝ ով կամ ովքեր և երբ կվերացնեն խնդիրը»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր