211652_close_icon
views-count754 դիտում article-date 12:40 18-09-2026

F-16 կործանիչ է վթարվել Միչիգան նահանգում

Ամերիկյան F-16 կործանիչն ընկել է Միչիգան նահանգի Գրանդ-Թրավերս օկրուգում, օդաչուն կատապուլտացվել է և գտնվում է տեղի հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է։ Այս մասին սեպտեմբերի 17-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը։

Օդաչուն եղել է միակ անձը օդանավում և հասցրել է կատապուլտացվել մինչև կործանումը։ Այլ տուժածներ չկան։ Դեպքի հետևանքով հայտարարվել է տեղի բնակիչների տարհանում՝ օդանավի ընկնելու վայրից մեկ մղոն (1,61 կիլոմետր) շառավղով։

Հաղորդվել է, որ կործանիչը մասնակցում էր ուսումնական վարժանքների ԱՄՆ ազգային գվարդիայի բազայում, Ալպինա քաղաքում։

Նմանատիպ նյութեր