211652_close_icon
views-count667 դիտում article-date 14:41 16-09-2026

Եվրոպայում շոգի հետևանքով շուրջ 35 հազար հավելյալ մահ է գրանցվել

2026 թվականի ամռանը Եվրոպայում շոգի ալիքների ժամանակ միջին վիճակագրական ցուցանիշից շուրջ 35 հազարով ավելի մահ է գրանցվել։ Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ ուժեղ շոգի հետևանքով ծերանոցներում և հիվանդանոցներում ջերմաստիճանը հասել է վտանգավոր մակարդակի։ Ֆոն դեր Լայենը նախազգուշացրել է, որ տեղի ունեցածը կարող է միայն նախանշել այն խնդիրները, որոնց Եվրոպան կարող է բախվել ապագայում։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ Եվրոպայում տաքացումը տեղի է ունենում համաշխարհային միջինից երկու անգամ ավելի արագ՝ վերահաստատելով ԵՄ-ի՝ սահմանված կլիմայական նպատակներին հավատարիմ մնալու մտադրությունը։

Նմանատիպ նյութեր