Արևմտյան Եվրոպայում շոգի ալիքների հետևանքով ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել
Այս ամառ Արևմտյան Եվրոպան պատուհասած շոգի ալիքները գերազանցել են հունիս-հուլիս ամիսների համար սահմանված միջին ջերմաստիճանի նախկին ռեկորդը, որը գրանցվել էր 2022 թվականին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրոպական կլիմայական «Կոպեռնիկուս» ծառայությունը։
Ծայրահեղ շոգը սկսվել է դեռևս մայիսին և տարածաշրջանում նպաստել խոշոր անտառային հրդեհների բռնկմանը, երկարատև երաշտին և մի շարք երկրներում ջերմաստիճանի ազգային ռեկորդների սահմանմանը։
Կանխատեսումների համաձայն՝ շոգի հետևանքով կարող են գրանցվել նաև հազարավոր մահվան դեպքեր։Կլիմայական վիճակագրության համաձայն՝ 2026 թվականն առայժմ աշխարհում երրորդ ամենաշոգ տարին է՝ զիջելով միայն 2024 և 2025 թվականներին։
Սակայն գիտնականները նշում են, որ պատկերը դեռ կարող է փոխվել։«Կոպեռնիկուս»-ի տվյալներով՝ անցած ամիս գրանցվել է հուլիսի համար երբևէ արձանագրված ծովի մակերևույթի ամենաբարձր միջին ջերմաստիճանը՝ սեզոնային սառույցից զերծ օվկիանոսների հատվածում։Արևմտյան Եվրոպայում հունիս-հուլիս ժամանակահատվածի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային 21.62°C-ի։