211652_close_icon
views-count535 դիտում article-date 23:35 11-09-2026

Ռшզմական հակամшրտության դեպքում Լիտվան կանհետանա աշխարհի քարտեզից․ Մեդվեդև

Լիտվան ապարդյուն քննարկում է միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը. եթե ինչ-որ բան պատահի, ոչ ոք չի միջամտի դրա համար, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է tert.am-ը։

«Ռազմական հակամարտության դեպքում Լիտվան կանհետանա աշխարհի քարտեզից, իսկ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կլինի անարդյունավետ»,- նշել է նա։

Հուլիսի 7-ին Լիտվայի Սեյմը համաձայնել է քննարկել օրինագիծը, որով առաջարկվում է Սահմանադրությունից հանել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը: Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար պետք է ստանալ 141 պատգամավորից 94-ի համաձայնությունը: Ընդ որում, օրինագիծը կարող է քվեարկության դրվել երկու անգամ երեք ամիս ընդմիջումով: Քննարկումը, ըստ էության, նախատեսված է աշնանային խորհրդարանական նստաշրջանում:

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է միանալու ՆԱՏՕ-ի միջուկային զսպման համակարգին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին:

Նմանատիպ նյութեր