211652_close_icon
views-count2422 դիտում article-date 16:45 04-09-2026

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 4–ին, երկու ամսով երկարաձգեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2 ամսով կալանավորել էր  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով:

 

Նմանատիպ նյութեր