211652_close_icon
views-count469 դիտում article-date 10:35 01-09-2026

Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանների ցանցում․ կապարակնքվել է 10 լցակայան․ նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

 դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են,

 չափանոթները,

 արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։

Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։

Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։

Նմանատիպ նյութեր