Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին
Օգոստոսի 21-ի առավոտյան ՌԴ Պերմի երկրամասը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի տագնապը տևել է ավելի քան երկու ժամ, Ռոսավիացիան սահմանափակել է «Բոլշոյե Սավինո» օդանավակայանում ինքնաթիռների վայրէջքներն ու թռիչքները։ Պերմի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունի մասին:
Հարձակման է ենթարկվել «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի 10 խոշորագույններից է: 2024 թվականին «Լուկոյլ-Պերմնեֆտեորգսինտեզ»-ը վերամշակել է 12,6 միլիոն տոննա նավթ, այդ թվում՝ 2 միլիոն տոննա բենզին և 5,3 միլիոն տոննա դիզելային վառելիք։ Գործարանը նախկինում արդեն մի քանի անգամ ենթարկվել է ԱԹՍ-ներով հարձակման, ինչի հետևանքով դադարեցվել է վառելիքի արտադրությունը։