211652_close_icon
views-count469 դիտում article-date 15:13 19-08-2026

Ալեն Սիմոնյանը Եգիպտոսի դեսպանի հետ տարածաշրջանային զարգացումներն է քննարկել

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
Դեսպան Աֆիֆին շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում:
 
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերի զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցերը: Անդրադարձ են կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին:

Նմանատիպ նյութեր