211652_close_icon
views-count2674 դիտում article-date 15:55 17-08-2026

Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի. Անդրանիկ Քոչարյան

Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հեռու պահել Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Չառաջադրվելու մասին նախօրոք բոլորիդ եմ տեղյակ պահել, թե որ պարագայում կառաջադրվեի: Բնականաբար, քանի-որ առաջադրման մեխանիզմները մի քիչ այլ էին, ես չառաջադրվեցի՝ միաժամանակ տալով հնարավորություն և լրագրողներին, և մյուս գործընկերներին, ովքեր ժամանակ չունեցան իմ արած աշխատանքը գնահատելու, գնահատելու:

Երբ ես սլաքները փոխում եմ՝ նշանակում է մեկ այլ դաշտում գտել եմ այնպիսի չլուծված խնդիրներ, որտեղ եթե նվիրումով մասնակից դառնամ, օգտակար գործ արած կլինեմ, խոսքը վերաբերում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին»,- նշել է Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր