211652_close_icon
views-count652 դիտում article-date 15:27 17-08-2026

Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. Վահագն Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Պրաբովո Սուբիանտոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

Նմանատիպ նյութեր